Հայաստանում արեգակը պտտվում է երկրագնդի շուրջ

  • 25/09/2017
  • Լիլիթ Ավագյան

armtimes.com  (16.09.2017)

Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները եւ պնդեց, որ Լուսնի մակերեւույթը ծածկված է լեռներով եւ խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի եւ Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց «տեսողական խաբկանք» եւ ինը տարի հալածում էր գիտնականին:

Իսկ Գալիլեյի առաջարկին, թե նայեք դիտակի մեջ եւ դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի ներկայացուցիչները, ինչպես պատմությունն է փոխանցում, պատասխանել են. «Իսկ մենք չե՜նք ուզում նայել»:

Այս պատասխանը դարերի ընթացքում իր թարմությունն, ինչպես տեսնում ենք, չի կորցրել: Հայաստանում գործող իշխանությունը իրականությունը տեսնել չի ցանկանում, իսկ, եթե ավելի պարզ խոսենք, բացարձակ ադեկվատ չէ:

2017թ. բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել: Ներքին հրահանգով՝ քննական հանձնաժողովների անդամներին հրահանգված էր դիմորդներին անցողիկ գնահատականներ նշանակել: Այս վիճակում, ահա, վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգում է ՀՀ ԿԳ նախարարությանը՝ մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ՝ նպատակ ունենալով «հանրայնացնել ռուսաց լեզուն»: Ահա եւ հիմնավորումը. «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս»: Այսինքն՝ բուհերում դիմորդ չկա, բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է, ի՞նչ մրցակցություն: Բայց վրա է հասնում տեքստի հաջորդ հատվածը. «Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը, աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավումն ու գործընթացների իրականացումը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

Ամբողջական տեքստ