«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է 64 դասաժամ. Հայտարարություն

  • 28/04/2021

news.am

Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը, քննարկելով վերջերս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հարցազրույցներից մեկում բարձրաձայնված դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը: Հիշյալ հարցը, ս/թ փետրվարի 12-ին, քննարկվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի և ԿԳՄՍ նախարարի և նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքին, որի վերջնարդյունքներն արձանագրվել են փոխանակված նամակներում:

Ամբողջական տեքստ