Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

  • 03/12/2022

news.am

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Ամբողջական տեքստ