ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Կաթողիկոսի ձայնը համարյա նույնն է, ինչ մեր գյուղի որեւէ գյուղացունը»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԸ գրել է. «Իսկ ես կասեմ` Ձեր շահը նույնն է, ինչ մեր ազգի հարեւան թուրքինը: Նորություն չէ, որ ներկա իշխանությունները փայլում են իրենց եկեղեցաատյացությամբ։ Բայց երբ ազգի «ընտրյալ» պատգամավորը հանրայնորեն հեգնական տոնով է խոսում հոգեւոր Առաջնորդի` Հայոց Հայրապետի հասցեին, ապա սա արդեն հատումն է բարոյական բոլոր սահմանների։ Մարդը կարող է չհավատալ, չընդունել. ազատ է իր որոշումների մեջ, բայց կան արժեքներ, որոնց մասին խոսելիս լավ է լռել եւ այդ դեպքում ավելի կշռադատված անձնավորության տպավորություն կթողնես։ Հարգելի՛ պատգամավոր, հարգե՛ք հավատացյալ ժողովրդի նվիրական զգացումները եւ ցասման առիթ մի՛ դարձեք»։