Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը

  • 06/01/2022

hraparak.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Հայաստանն իր անվտանգությունը չի ապահովում ու այդ անվտանգությունը (լավ, կամ վատ) ապահովում է Ռուսաստանի ու Իրանի միջոցով։ Անգամ Իրանը չտատանվեց զորք մոտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի սահման ու դրանով ապահովեց Սյունիքի հանդեպ Հայաստանի սուվերենությունը։

Հայաստանի թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, ով հակառակը կպնդի, ուղարկեք հոգեբուժարան բուժվելու։
Ձևավորվում է կոալիցիա՝ թյուրքական ու հակաթյուրքական։ Ով սա չի տեսնում, ուղղակի մտածողության խնդիր ունի։ Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը։

Հիմա մենք պետք է որոշենք, թե որ կոալիցիայում ենք գտնվում, մեր զորքի մասնակցությունը սիմվոլիկ է, ընդամենը կոալիցիաները ընտրության խնդիրն է դրանով լուծվում։

Ամբողջական տեքստ