Ճիշտ կլիներ, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները լինեին ոչ աշխատանքային. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

  • 11/04/2023

iravunk.com

Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այդ օրը քրիստոնյաները այցելում են իրենց պապերի ու տատերի, ծնողների, քույրերի ու եղբայրների եւ վերջապես` մեր հերոսների շիրիմներին, աղոթում նրանց հոգիների խաղաղության ու հանգստի համար: Սակայն, ամեն ինչ փոխվեց «նոր» Հայաստանում. մեռելոցները դարձան աշխատանքային, եւ որքան էլ եկեղեցին հորդորում է տոնը չխառնել Մեռելոցի հետ, մարդիկ շարունակում են տոն օրերին եկեղեցի այցելել:

Չգիտես ինչու, նույն քրիստոնյաները տաղավար տոներին համառորեն գերեզմաններ այցելելով` ոչ բոլորն են հիշում, որ իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար կարող են պատվիրել քահանաներին, որ իրենց հարազատների անունները հիշատակեն Սուրբ Պատարագի ժամանակ: Ի վերջո, Սուրբ Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, ովքեր հավատով են հաղորդվում, այլեւ` նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Չէ որ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլեւ՝ ննջեցյալների: Տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ Հոգեհանգստյան պաշտոն` բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, եւ պատարագի մեջ, Աստծու առջեւ, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Ամբողջական տեքստ