Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը. Հայտարարություն

  • 05/05/2021

news.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։

Ամբողջական տեքստ