Մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան տարալուծելու մոտեցումը, առաջարկել ենք շարունակել քննարկումը. Գարեգին Բ

  • 21/04/2023

news.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, եւ եթե խնդիրներ կան, հարցեր կան, նաեւ հանդիպումներ է ունենում Ամենայն հայոց հայրապետի հետ, եթե դրանք վերաբերում են Ամենայն հայոց հայրապետին եւ նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ թեեւ շատ եկեղեցականներ կոշտ քննադատում են իշխանությանը, Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Այդպիսի հանդիպումներ ունեցանք վերջերս, մեզ այցելեց կրթության նախարարը, ինչպես նաեւ տիար Ավինյանը: Նրանց հանդիպումների վերաբերյալ տեղեկատվական մեր ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածել է եւ այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, որոն մենք քննարկել ենք»,-ասաց նա:

Ամբողջական տեքստ