«Մեր կյանքի գնով կանգնած ենք». Հայր Աթանասը շարունակում է հոգեւոր ծառայությունը Դադիվանքում (ֆոտո)

  • 09/10/2021

news.am

Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց այս պահին Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը:

«Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում եւ տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա:

Հոգեւոր սպասավորը նշեց, որ իրենք այս պահին լիարժեք մեկուսացման մեջ են գտնվում, չորս կողմից ադրբեջանցի զինծառայողներ են` բավական մեծ քանակությամբ, եկեղեցին, սակայն, հսկվում է ռուս խաղաղապահների կողմից:

Ամբողջական տեքստ