ՅՈՒՆԵՍԿՕ-ն կներգրավի իր փորձագետներին՝ գնահատելու Թուրքիայի Գազիանտեպի պատմական ամրոցին եւ Սիրիայի Հալեպ քաղաքի միջնաբերդին երկրաշարժի արդյունքում հասցված վնասները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմա Մալարը։
Թուրքիայի Գազիանտեպի պատմական ամրոցը եւ Սիրիայի Հալեպ քաղաքի միջնաբերդը, որոնք երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, վնասվել են երկուշաբթի առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով։