Շառլ Ազնավուրի անվան այգի՝ Պետախ Տիկվայում

  • 03/04/2023

hraparak.am

«Ապրիլի 2-ն իսկական պատմական օր է Պետախ Տիկվայի հայ համայնքի, ինչու չէ նաև քաղաքի մշակութային և պատմական տարեգրության համար։ Ուրախ էինք և պատիվ ունեինք ողջունել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող այգու բացման արարողությանը»։
Այս մասին տեղեկացանք «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանից․

«Ողջունեցինք Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգին, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, Իսրայելում ՀՀ դեսպանության հյուպատոս Նարեկ Ղազարյանին, Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատան կրթական և լեզվական հարցերի բաժնի տնօրեն Թիերի Պելտրոյին՝ իր ընտանիքի հետ, Պետախ Տիկվայի քաղաքապետարանի վարչությունների ու ավագանու անդամներին և Իսրայելի հայ համայնքների ներկայացուցիչներին, հատկապես Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան աբեղա Գոչյանին, Սուրբ Նիկողայոս և Սուրբ Գևորգի հայկական եկեղեցիների ու համայնքային դպրոցների ղեկավար տեր Տիրան աբեղա Հակոբյանին, Հայֆայի և Գալիլեայի շրջանների հոգևոր հովիվ Տէր Տիրայր քահանա Հովակիմյանին և այլ պատվավոր հյուրերի։

Ամբողջական տեքստ