Դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, եւ ես հիմնվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի եկեղեցական եւ կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել եւ պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: