Պատրիարք Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից

  • 15/12/2019

armeniasputnik.am

Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքն անբարոյական է համարում հայկական հարցն օգտագործելով Թուրքիային «ճնշելու» փորձերը:

Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից: Այս մասին նորընտիր պատրիարքն ասել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում։

Նա, մասնավորապես ընդգծել է, որ «100 տարի առաջ հայերի տառապանքը», իբրև դարձել է այլ երկրների կողմից Թուրքիայի վրա տնտեսական և քաղաքական ճնշումների գործիք:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Ամբողջական տեքստ