Պարո՛ն նախագահ, պիտի նպաստեք մեր ժողովրդի վերքերի նորոգմանը

  • 13/03/2022

hraparak.am

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահմերգային համալիրում այսօր՝ մարտի 13-ին, ընթանում է Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

Արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Մեծարգո Վարչապետ, Մեծարգո նախագահ ԱզգայիՆ Ժողովի և հարգելի ներկաներ, այսօր մասնակից ենք հայրենական կյանքի կարևոր իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որի առիթով հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, պարոն նախագահ և մեր ողջ ժողովրդին: 30 տարիներ առաջ, մեր ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտեց իր անկախ պետականությունը անցնելով մաքառումների և փորձությունների դժվարին ուղիով: Այդ տարիների ընթացքում մեր պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն առան 4 նախագահներ:

Ամբողջական տեքստ