Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը. հաղորդում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Պոլսի Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Թեկնածուները երկուսն էին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջին գրառման համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն: