Պոլսո Հայոց պատրիարքը ուղերձ է հղել ապրիլի 24–ի հետ կապված

  • 24/04/2021

news.am

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը ապրիլի 24—ի հետ կապված ուղերձում շեշտել է, որ Մեծ Եղեռնի հետեւանքով հայերի գեների մեջ անցած, սերնդեսերունդ փոխանցվող ցավը պատճառ է դարձել ցասման եւ արդարության պահանջի՝ վերածվելով գրեթե ազգային բնավորության գծի։

Իր ուղերձով Պոլսո Հայոց պատրիարքը նշել է, որ աղոթում են նահատակված եւ արդեն սրբադասված հայերի հոգիների համար։ «Անցյալը պետք է հիշենք եւ հիշեցնենք։ Ապրիլի 24—ը հիշեցնելու ենք, որ նման անմարդկային դեպքեր այլեւս չկրկնվեն»,–նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։