Սա այն վայրն է, որտեղ ևս հայերը մեծաթիվ զոհեր են ունեցել. հարգանքի տուրք Ջարդի ձորում

  • 24/04/2023

armeniasputnik.am

Հենց այս տարածքում է 1920 թվականին Քեմալական Թուրքիան շարունակել Երիտթուրքերի քաղաքականությունը:

Հիշատակի միջոցառումներից այսօր անմասն չմնաց նաև Շիրակի մարզը: Ինչպես միշտ, այս տարի ևս հիմնական հավաքատեղին Հերհերի կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորն էր, որտեղ, ըստ վկայությունների, 1918-21 թվականներին նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ:
Հայոց ցեղասպանության 108–րդ տարելիցին անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար Ջարդի ձոր են եկել Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներ, այնտեղ գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:

Ամբողջական տեքստ