Սելֆի, խնդիրներ և կաթողիկոս․ ինչո՞ւ է աշխարհի հայ երիտասարդությունը հավաքվում Ծաղկաձորում

  • 01/07/2018

armeniasputnik.am

Աշխարհի 30 երկրների երիտասարդներ հուլիսի 4-8-ը հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կներկայացնեն իրենց անհանգստացնող խնդիրները։ Ինչպես նաև կպատմեն, թե ինչպես կուզեին դրանք լուծել։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իտալիայի, Արցախի և այլ երկրների ավելի քան 400 երիտասարդներ կհավաքվեն Հայաստանում` «Հայրենիք՝ Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո:
Նրանք հնարավորություն կունենան ներկայացնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին իրենց տեսլականը եկեղեցում առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև, ինչու ոչ, շատ սելֆի անեն։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղրոդեց Հայ առաքելական եկեղեցու Համահայկական երիտասարդության միության ղեկավար Գևորգ Մկրտչյանը։

Ամբողջական տեքստ