Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 7-ին ընդունել է Պապական պատվիրակ Պաոլո Բորջիային՝ նրա ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի կացությանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 7 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Պապական Նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսին։
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ յարաբերութեան առնչուած եւ այլ միջ-եկեղեցական հարցեր։