«Ցավ եմ ապրում, որ Եկեղեցու ծոցում սնել ու մեծացրել ենք նմանօրինակ մոլագարների»

  • 11/06/2018

iravunk.com

Խստորեն դատապարտում եմ այսօր Երեւանի մեջ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում Եկեղեցական թափորը խաթարող անձանց եւ առհասարակ նրանց ու նրանց առաջնորդող «վայ հոգեւորականների» գործողությունները: Ցավալիրոեն արձանագրում ենք, որ նրանց գործողություններն ուղղված են հենց Եկեղեցու դեմ: Նորաօծ հոգեւորականներին շնորհավորելու ու նրանց օրհնությունը ստանալու փոխարեն, նրանք խառնաշփոթ ու իրարանցում են միայն առաջացրել: Եթե դյուզն ինչ չափով հավատքի նշույլ է պահպանվել իրենց մեջ, պետք է զղջումով ու ապաշրահութեամբ ետ կանգնեն իրենց եկեղեցակործան քայլերից: Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրայով շատ ամպեր են կուտակվել ու անցել, սա էլ կանցնի, բայց եկեք զգույշ լինենք, որ չորը թացի հետ չխառնվի:

Ամբողջական տեքստ