Քիչ առաջ Էջմիածնում ավարտվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջելու համար նախատեսված հանրահավաքը: Իր վերջին ելույթում Հայր Կորյունը արեց ԱԱԾ-ին գալ եւ ստուգել գանձարանը՝ ակնարկելով, որ կաթողիկոսի կողմից մի շարք չարաշահումներ են եղել: Հայր Կորյունը նշեց նաև, որ ժամանակ են տալիս Գարեգին Բ-ին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրելու համար: Ելույթների ավարտից հետո հանրահավաքների մասնակիցները խաչերթ իրականացրեցին Էջմիածնի փողոցներով, որով ավարտեցին բողոքի ակցիան: Նշենք, որ hraparak.am-ին հանրահավաքից առաջ՝ Էջմիածին մուտք գործելիս, հաջողվեց ֆիքսել, թե ինչպես է կաթողիկոսի ավտոմեքենան քաղաքից հեռանում: