Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի է վերածում

  • 01/02/2024

armeniatoday.news

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի է վերածում, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը: Կազմակերպությունը նշում է, որ սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Հայտնում են, որ այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով։

Ամբողջական տեքստ