Ադրբեջանի կեցվածքը առիթ է, որ ԵՄ–ն վերագնահատի նրա հետ հարաբերությունները. սրբազան հայրեր

  • 28/10/2023

armeniasputnik.am

Սրբազան հայրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ԵՄ–ին ձեռնարկել ԼՂ–ի դեմ ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն։

Ադրբեջանի կեցվածքը պետք է առիթ հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները։ Այս մասին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները ասել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական շտաբը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցել են տոր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տոր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։
«Եվրամիությունը պետք է ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը»,– ասել են նրանք։

Ամբողջական տեքստ