Ծիծեռնակաբերդում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին անցակետ տեղադրելու հարցին։
Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ։ Նպատակը շատ հստակ է` հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։ Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որը պարբերաբար Արցախում իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,– նշեց կաթողիկոսը։