Ադրբեջանն արգելում է հայ հոգեւորականներին ու ուխտավորներին Դադիվանք մտնել

  • 22/07/2021

news.am

Հայ հոգեւորականներին Ադրբեջանն արդեն 3 ամիս է՝ արգելում է Դադիվանք մուտք գործել։ Արգելված է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։

Դադիվանքի հոգեւոր սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանը NEWS.am- ի հետ զրույցում պատմում է, որ Ադրբեջանի պատճառաբանությունները հիմնավորված չեն. «Մշտապես տարբեր պատճառաբանություններ են, որոնք այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Պանդեմիա, քանդված ճանապարհ. հիմա ուղղակի ասում են՝ ոչ ու վերջ»։

Դադիվանքը նշանակված հայ վեց հոգեւորականների մշտական ծառայության վայրն է։ Չնայած վանքում եղած կենցաղային խնդիրներին՝ հայ հոգեւորականները շարունակել են իրենց ծառայությունը, բայց մայիս ելումուտ չունենք վանք։

«Դադիվանքը այլ պամաններում է գտնվում, քան Հայ առաքելական եկեղեցու որեւէ այլ վանք, այնտեղ կենցաղային խնդիրներ կան։ Երբ առողջական կամ կենցաղային պայմաններից ելնելով մեզնից որեւէ մեկը կամ երկուսը փորձում ենք դուրս գալ վանքից՝ այդ հարցերը շտկելու, այստեղ է խնդիրն առաջանում։ Արգելք կա եւ՛ դուրս գալու եւ՛ ներս մտնելու հետ կապված։ Միտումնավոր մի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի այնտեղ հայ հոգեւորական չլինի»,- ասում է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։

Ամբողջական տեքստ