Ալեն Սիմոնյան, ամենևին չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների հայատյաց մտածողությունից. Տեր Մուշե

  • 18/04/2020

news.am

Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա կամ ինչպես ասում են «ստի ոտը կարճ է»: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը:

Հոգեւորականը մասնավորապես գրել է. «Ս/թ. ապրիլի 14-15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի news.am լրատվական կայքի հարցմանն ի պատասխան հնչեցրած դիրքորոշման (https://news.am/arm/news/572501.html) և ՀՀ Ազգային ժողովի նախագաի տեղակալ Ա. Սիմոնյանի սանձարձակ արձագանքը (news.am/arm/news/572607.html) խորը հիասթափություն և վրդովմունք է առաջ բերել բազմաթիվ հայորդիների մոտ: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ Ա. Սիմոնյանի վերաբերյալ արձագանքին. հոգևոր հայրերի, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական և պարզ հավատացյալների կողմից ամեն ինչ ասված է, և լավ է ասված:

Ամբողջական տեքստ