Ալլահշուքյուր Փաշազադեն Հայ եկեղեցուն բարեկամության կոչ է անում

  • 21/04/2023

news.am

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Հայ եկեղեցուն բարեկամության կոչ է անում, բայց պայմաններով:

«Ադրբեջանի հետ չի կարելի վերջնագրի լեզվով խոսել։ Կարծում եմ, որ հայ կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական անձի համար։ Կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Կրոնական գործիչների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»,-ասել է Փաշազադեն՝ ակնհայտորեն հիշելով Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվելու անհաջող փորձը եւ որոշելով կրկնել այն։

Ամբողջական տեքստ