Ամարասը շարունակում է իր առաքելությունը

  • 17/06/2022

hraparak.am

Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած, 4-րդ դարին թվագրվող Ամարասի վանքը վերականգնվում է։ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից եւ իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Լույս» հիմնադրամի եւ վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ չնայած Ամարասում վերականգնման աշխատանքներ են ընթանում, ավարտվել է պարիսպների, խցերի վերանորոգումը, բայց վանքը գործում է. «Ամարասը շարունակում է իր առաքելությունը, մեր հոգեւորականներն ու շինարարներն այնտեղ են, ժողովուրդը՝ նույնպես, թութը հասել է, բոլորը տեղում են, մինչեւ 2023-ը շինարարությունն էլ ավարտին պետք է հասցվի»։

Ամբողջական տեքստ