Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Գրիգորի Խաչատուրովի պաշտպանների հետ

  • 29/04/2023

armeniasputnik.am

Նա իր օրհնությունն է փոխանցել նախաձեռնող խմբի անդամներին։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածի մամուլի ծառայությունից։

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները Գարեգին Երկրորդին են ներկայացրել գեներալի ձերբալակալման իրավաչափության խնդիրներն ու դրա հետ կապված մտահոգությունները։ Նրանք կարևորել են գենարալի վայրկյան առաջ ազատ արձակման հրամայականը։

Ամենայն հայոց հայրապետն իր գնահատանքն է բերել նախաձեռնության առիթով և իր օրհնությունը փոխանցել նախաձեռնող խմբի անդամներին։

Ամբողջական տեքստ