Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

  • 18/06/2019

armchurch.info

ունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությանը և ներկա միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Իր խոսքում Հայր Սուրբը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր միաբանի համար ուրախություն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղոթքը բարձրացնելու առ Աստված հայոց հավատքի օրրանում և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:

Ամբողջական տեքստ