Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

  • 27/06/2019

armchurch.info

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար եկած N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թվականը ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով միջոցառումների շրջանակներում հայ սպաները և նրանց ընտանիքները հնարավորություն ունեցան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթանալ թանգարաններում պահվող Հայ Եկեղեցու սրբություններին և եկեղեցական արվեստի պատմական արժեքավոր ցուցանմուշներին, որից հետո հանդիպում ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետության պահպանման և հզորացման գործում կարևոր նկատեց Եկեղեցի-բանակ-ընտանիք կապը, անդրադարձավ հայ ընտանիքի առջև ծառացող մարտահրավերներին:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը, ջերմորեն ողջունելով ուխտավոր զինվորականներին, գոհունակությամբ նշեց, որ ուրախ է Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու հայ սպաներին իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը փաստեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է հայ զինականի կողքին և զորակցել է նրա հայրենանվեր ծառայությանը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի խաղաղությունն ու անդորրը պահպանելու գործում:

Ամբողջական տեքստ