news.am
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան: Այս մասին այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի՜ր, Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ, որ խոտդ ուրիշ քարի է կպել։ Էս ապօրինություններդ, հակաօրինական կյանքդ, հակասահմանադրական կյանքդ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու։ Դու ամենայն պատասխանատվության առջեւ ես կանգնելու բոլոր առումներով։ Եւ սա հստակ եմ ասում, շատ հստակ, շատ պարզ։
Լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի, իրենց տունը դնի, պահի, մենք կասենք՝ որտեղ է իր լեգիտիմությունը»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը նաեւ կոչ է արել քաղաքացիներին վաղը մասնակցել հանրահավաքին.
«Ուրեմն վաղը հանրահավաքին, 16:00-ին, ժողովուրդ ջան, կգաք, շատ սիրելի ազգ հայոց, ներկա կլինեք, շատ սիրով ներկա կլինեք։ Մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղվելու։ Այն, ինչ որ հայտարարվելու է , հստակ ուղերձ է։ Հայաստանում, որպես այդպիսի, իշխանություն գոյություն չունի ո՜չ իրավական իմասով, ո՜չ բարոյական իմաստով։ Պարզապես կա մի մարդ, որը աջ ու ձախ է գնում, ժամանակ ա անցկացնում, ինչպես երեկվա ուղերձն է եղել։ Եւ շատ հստակ է մեզ համար, շատ հստակ․ էս ընթացքը պետք է վերջակետ ունենա։ Չի կարող ուրիշ կերպ լինել։ Լրիվ օրինական, հաշտությամբ, խաղաղությամբ, սիրով, անկախ նրանից, թե իրենք ինչ ռեպրեսիաներ են գործածում, հատկապես Արցախի մեր պաշտոնյաների նկատմամբ։ Դուք ոչ մի իրավասություն չունեք։ Էդ մարդկանց մերժել եք ամբողջությամբ, ոչ մի օրինական սահմաններում, ոչ մի իրավասություն չունեք։ Հիմա հանկարծ հիշել եք, որ իրենք ինչ-որ բաների մե՞ջ են եղել։ Եւ այն էլ սուտ, սխալ։