Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նախատինք էր հնչեցրել Մայր Աթոռի հասցեին, թե պատվաստվելու կոչ անելու փոխարեն ինչերի՞ց է խոսում մայր Աթոռը․
«Մայր Աթոռը դիմել է ԱԺ ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։
Իսկ կարող է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ գնան պատվաստվեն ու չմահանան։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, օրը 40 մահ ունենք և միակ միջոցը կանխելու ահասարսուռ թվերը` պատվաստվելն է։
Թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»,- գրել էր Պետրոս Ղազարյանը։
Փաստորեն Պետրոս Ղազարյանը պատվաստվածների ցածր տոկոսի ողջ մեղքը կառավարության ուսերից վերցնում ու դնում է հոգևորականության ուսերին, փաստորեն մեղավորը հենց հոգևորականներն էն, որ մի հատ կոչ էլ չեն անում։ Եթե մի քիչ խորանանք, ապա հոգևորականներին կարելի է էլի շատ բաներում մեղադրել։ Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի արած աշխատանքը խժռել էր գնաճը, շատ հեշտ կարող էր գրել․
«Մայր Աթոռը դիմել է ԱԺ- ին, որ հունվարի 5- ը և 7-ը պահպանվեն ոչ աշխատանքային։
Իսկ կարո՞ղ է Մայր Աթոռը մի հատ էլ դիմի իր հոտին, որ գիշերներն էլ աշխատեն, մի քանի աշխատանք կատարեն միաժամանակ և հնարավորինս շատ հարկ վճարեն։ Եթե Մայր Աթոռը չի նկատել, էկոնոմիկայի ոլորտը կրախի առջև է կանգնած, կարևորը էկոնոմիկա՞ն է, թե կարևորը անխոչընդոտ մեռելոց անելն է»։