armeniasputnik.am
Հայ առաքելական եկեղեցին նշում է իր ամենաուրախ տոներից մեկը՝ Բուն բարեկենդանը, որը բառացի թարգմանելով՝ նշանակում է «կենդանություն», «բարի կյանք»: Այն Մեծ պահքի առաջին կիրակին է և ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը:
Հնում մեր նախնիներն անհամբերությամբ էին սպասում Բարեկենդանի տոնին ու երկար նախապատրաստվում էին դրան, սեղանը զարդարում առատ հյուրասիրությամբ: Աղքատները, որոնց մասին այդ օրն առանձնահատուկ հոգածություն էին ցուցաբերում, օգտվում էին իրենց համար նախատեսված ընդհանուր սեղաններից ու հյուրասիրությունից: Բարեկենդանի տոնակատարությունից հետո կիրակի գիշերը մածուն էին ուտում և կաթնով: