Այսօր խաղաղության օրակարգ ունենալը իր հպարտությունը չէ, այլ իր պարտությունն է․ Միքայել սրբազան

  • 25/09/2021

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։

– Սրբազան հայր, անկախության 30-ամյակին նվիրված համերգին կաթողիկոսը չմասնակցեց, դրանից առաջ էլ երկար ժամանակ կաթողիկոսն ու վարչապետը միասին գրեթե ոչ մի միջոցառման չեն մասնակցել, և դա ընկալվում է որպես պետության և եկեղեցու միջև տարաձայնություն, պառակտում, եթե այդպես է, ապա ո՞վ է այրել կամուրջները։

– Դուք ինձ տալիս եք հարցեր, որոնց պատասխանը շատ լավ գիտեք, ես ոչ վարչապետի փոխարեն կարող եմ պատասխանել, ոչ էլ Ամենայն հայոց Վեհափառ հայրապետի, իսկ այն, թե ով է սկսել և ով է կամուրջներն այրել, Դուք լավ պետք է իմանաք։

– Եկեղեցին պահանջել էր վարչապետի հրաժարականը, նույնը նաև արել էր նախագահը, բայց, կարծես թե, նախագահին «ներել է», իսկ եկեղեցուն ոչ մի կերպ չի կարողանում «ներել»։

– Իրեն հարցրեք, դա իրեն ուղղված հարց է։

Ամբողջական տեքստ