Անունով քրիստոնյա ենք, բայց բովանդակությամբ քրիստոնյա չենք.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

  • 14/06/2022

iravunk.com

«էսօր հայ ժողովուրդը հեռացել է քրիստոնեական արժեքներից, քրիստոնյա ենք, բայց մինեւույն ժամանակ քրիստոնյա չենք: Անունով քրիստոնյա ենք, բայց բովանդակությամբ քրիստոնյա չենք, մեր քայլերը ավելի շատ հեթանոսական են»-«Իրավունքի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

-Իսկ, ո՞վ է պատասխանատու դրա համար:

-Բոլորս, ազգովի ենք պատասխանատու: Երբ հայտարում ենք, որ քրիստոնյա եք, բայց քրիստոնեական արժեքներչով չենք ապրում, դրա մեղավորը բոլորս ենք:

-Իսկ, եկեղեցին այստեղ անելիք չունի՞:

-Ինչը, որ իր ուժերի սահմաններում է` անում է:

-Օրինա՞կ:

-Քարոզում է, սովորեցնում է, պատգամում է, հորդորում է, ինչ անի դրանից ավել:

Ամբողջական տեքստ