Անքննելի են գործերը ԿԳՄՍ նախարարության

  • 24/07/2020
  • Պարգև Բարսեղյան

  • կրոնագետ, փ.գ.թ., ԵՊՀ

armchurch.info

Նախորդ ամսվա կարևոր և խնդրահարույց իրադարձություններից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատաման կարգի նախագծի հրապարակումն էր և հանրային քննարկման մեկնարկի սկիզբը: Բազմաթիվ կողմ և դեմ կարծիքների հեղեղը ողողեց հայ մեդիաիրականությունը, քննարկումներն այսօր էլ շարունակում են մասնագիտական և ոչ մասնագիտական տիրույթներում, սակայն առավել շոշափելի են դարձել նախորդ շաբաթվանից, երբ նույն երկարահունչ նախարարությունը ի վերջո հրապարակեց հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը: Մինչ դրանց հրապարակումը՝ նախարարության պաշտոնատար անձինք, հատկապես փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, բազմաթիվ քննադատություններին որպես կանոն պատասխանում էին, որ առարկայական չափորոշիչների և ծրագրերի հրապարակումը տալու է բազմաթիվ հարցերի պատասխանը և շատ-շատերի մտահոգությունները, որոնք առնչվում են այս կամ այն առարկայի լինել-չլինելուն, ժամաքանակի կրճատմանը կամ ավելացմանը և այլ հարցերին, անպայման փարատվելու են, ավելին, հատկապես շատ չարչրկված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դեպքում հանրությունը համոզվելու է, թե որքան ավելի արդյունավետ է այդ առարկայի ինտեգրումը հիմնականում «Հայոց պատմություն» առարկային, և ինչպես նախարարը կասեր՝ «Կոչ եմ անում չտրվել սադրանքներին, ձեր երեխաները անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, շատ ավելի բարձր որակով, դրանք անջատ չեն, դասաժամը չի կրճատվելու» (https://www.azatutyun.am/a/30717815.html): Սակայն, փաստերն այլ բան են հուշում:

Ամբողջական տեքստ