Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է. Արամ Ա

  • 11/11/2020

armeniasputnik.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը։

Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօր և հավիտյան։ Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում նման գրառում է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով արցախյան պատերազմի դադարեցման վերաբերյալ որոշմանը։
«Որքան էլ անխուսափելի լինեն պարտադրված համաձայնությունները, ժողովրդի` դրանք մերժելը բնական է և արդար»,–գրել է նա։

Արամ Ա-ի խոսքով` այս ճակատագրական օրերին մեզնից պահանջվում է միակամ և խոհեմ լինել` հեռու մնալով ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ամբողջական տեքստ