Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն, ընկերակցությամբ միաբան հայրերի, պաշտոնական այցելութուն է կատարել ասորական կաթոլիկ եկեղեցու պետ Ամենապատիվ Իգնատիոս Հովսեփ Գ. Հովնան Պատրիարքին՝ նրա ձեռնադրության հիսնամյակի առիթով։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Հանդիպման ընթացքին արծարծուեցան հայ եւ ասորի ժողովուրդներուն ու եկեղեցիներուն պատմական յարաբերութեանց, զանազան գաղութներու մէջ երկու եկեղեցիները դիմագրաւող դժուարութիւեանց, ինչպէս նաեւ երկու եկեղեցիներուն միջեւ գործակցութիւնը աւելի զարգացնելու հրամայականին առնչուած հարցեր։