Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Այս առավոտ՝ դեկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել պապական նվիրակ Ժոզեֆ Սփիթերին։ Նա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները եւ վերջինիս կողմից նամակ է հանձնել Հայրապետին։
Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի կացության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթղիկոսության ու Վատիկանի գործակցությանն առնչված հարցեր։ Հատուկ ուշադրության առարկա է դարձել Արցախի հարցը։
Արդարեւ, Արցախի պատերազմի շրջանում, Վեհափառ Հայրապետը պապական նվիրակին միջոցով մեր մտահոգություններն ու սպասումներն է փոխանցել Սրբազան Քահանայապետին եւ Վատիկանի պետական քարտուղարին՝ շեշտելով Արցախի անկախության ճանաչման հրամայականը։
Պապական նվիրակը հայտնել է Նորին Սրբությանը, որ Վատիկանը հետեւում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին՝ միշտ կապի մեջ լինելով հատկապես Ռուսաստանի հետ։
Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է թե՛ Լիբանանի, թե Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սրբազան Քահանայապետի ցուցաբերած նախանձախնդրությունը»։
https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3795932477095291