Արամ 1-ինը հանդես է եկել առաջարկներով․ ինչի մասին են դրանք

  • 14/08/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը երեկ՝ օգոստոսի 12-ին, Լիբանանի հայկական Ս․ Աստվածածնի վանքի ուխտի օրվա առիթով մատուցված Պատարագի ընթացքում անդրադարձել է Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակին։ Ըստ այդմ,

• Անհրաժեշտ է, որ Հայաստանը իր շահերի եւ ուրիշների շահերին սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի եւ աչալուրջ լինի՝ որպեսզի հանկարծ չստացվի այնպես, որ Հայաստանը վերածվի Արեւելքի եւ Արեւմուտքի լարվածության հարթակի, քանի որ դրա հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար
• Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու եւ սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչեւ որ վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից

Ամբողջական տեքստ