«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ուսումնասիրելու խնդիր իսկապես կա

  • 30/05/2018
  • Վահե Մակարյան

hraparak.am

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը միակն էր վերջին նախարարներից, որ հենց սկզբից գլխի ընկավ՝ կարելի է գոնե ստուգումներ անցկացնել «Այբ»-ի մոգոնած կրթության գերազանցության ծրագրում ու հասկանալ, թե ինչի համար են բյուջեից հարյուրավոր միլիոններ տրամադրվել դրա համար։ Խոսքն «Այբ» հիմնադրամի ղեկավարների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ակտիվ ջանքերով ներդրված մի անհասկանալի ծրագրի մասին է, որը կոչվում է կրթության գերազանցության ծրագիր, եւ այն դրա հեղինակներն անվանել են «Արարատյան բակալավրիատ», եւ որի մասին մենք անցյալում բազմիցս գրել ենք։ Այն առանց մրցույթի, առանց լայն շրջանակների հետ քննարկման ընդունված ու բազմաթիվ քննադատությունների արժանացած ծրագիր է, որը, եթե կարճ ձեւակերպենք, բյուջեից տրամադրված փողերի հաշվին պիտի Հայաստանի դպրոցներում տարածի «Այբ»-ի «ուսմունքը»։

Ամբողջական տեքստ