Միրզոյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա կապակցությամբ։
Նա նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։
«Նշանակալի է անցած տարի ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները հաղթահարելու և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում Հայ առաքելական եկեղեցու դերը: Որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար՝ մեծ հեռանկարներ եմ տեսնում ԱԳՆ-ՀԱԵ ցանցային համագործակցության ու կրոնական դիվանագիտության գործիքակազմի ակտիվացման մեջ», – նշված է ուղերձում։