Արցախցու վերքերը երբեք էլ չեն սպիանա, որովհետեւ հոգեբանական վերքերը, ցավոք, սպիանալու հատկություն չունեն. Արցախի թեմի առաջնորդ

  • 30/06/2021

iravunk.com

«Պառակտվածությունը հատկապես Արցախում, հատկապես հիմա կարող է ճակատագրական դառնալ բոլորիս համար: Ընդհակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք` սոցիալական ծրագրեր, հոգեւոր ոլորտում, որ մեր ժողովուրդը մնան Արցախում, տեղավորվեն, տեղահանվածներն էլ Հայաստանից վերադառնան»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում ներքաղաքական լարվածությանը, մասնավորապես նախագահի հրաժարականի պահանջին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.

-Եթե մենք դրա մեջ հաջողություն ունեցանք կնշանակի, որ Արցախը կապրի, որ արցախցու վաղվա օրը նկատելի է: Այլապես, եթե սկսենք մեկս մյուսին քննադատել, փոխզիջումների չգնալ, ապա մենք կկորցնենք ամեն ինչ: Իմ հորդորն այն է, որ յուրաքանչյորս փորձենք ապրեցնել Արցախը, նոր շնչառություն տալ մեր մայրենի հողին:

Ամբողջական տեքստ