Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ

  • 30/01/2020

panorama.am

«Աշխարհընկալման, գաղափարաբանական տեսակետից, ազգային ինքնության տեսակետից, պատմության գնահատման տեսակետից, իհարկե, պարոն վարչապետի ասածը չափազանց կարևոր հաստատում է և անբեկանելի ճշմարտություն, և չի կարելի բաժանել հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից: Եվ ոչ միայն չի կարելի, այլև անկարելի է»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Panorama.am-ը դիմեց Բագրատ սրբազանին՝ խնդրելով մեկնաբանել հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքը. «… պատկերացնում եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը՝ բռնել եկեղեցու պատմությունը տարանաջել ազգի և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ գործունեություն, ազգի ինքնության դեմ վարվող նեղ մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»:

Ամբողջական տեքստ