Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 06/06/2018
  • Ամենապատիվ Տ. Նուրհան պատրիարք Մանուկյան

hraparak.am

Մեծարգո պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ և քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված և ոգևորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, և պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաս-տանի կերտմանը:

Պարոն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմու-թյունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով:

Ամբողջական տեքստ