Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

  • 21/05/2024

news.am

Հաջողության հեռանկար տեսնում եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ միայն հրաժարականի դեպքո՞ւմ է հնարավոր այդ հարցերի լուծումը և իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, Սրբազանն ասաց․

«Բա էլ ի՞նչ անի, ուրիշ էլ ի՞նչ անի, ուրիշ տարբերակներ ունե՞ք առաջարկելու, լավագույն տարբերակը դա է»։ Սրբազանը նաև նշեց. «Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի ամբողջ աշխատանքը նվիրում շարժմանը։ Այդ ամբիոնը կոչված է որևէ մեկի մասին խոսելո՞ւ։

Ամբողջական տեքստ