Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգևորական, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։
Նրանք մինչ այս բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել նույն պահանջով։
Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:
Կաթողիկոսը նշել էր, որ սադրիչ գործողությունները կարող են վտանգել եկեղեցու բարի համբավը։
Վեհափառի կարծիքով՝ այժմ լարված ու հուզական վիճակ է, պետք է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից: