Բռնության դատապարտելի դրսևորումներ են. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

  • 28/05/2024

sputniknews.ru

Հոգևորականները կոչով դիմել են ոստիկաններին ու հանրային գործողությունների մասնակիցներին։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների անհամաչափ ուժի կիրառումը։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը, այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, և հայտարարություն է ընդունվել։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։

«Ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ»,– ասված է հայտարարությունում։

Ամբողջական տեքստ