Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետեւյալ նշանակումները:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ: